Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Թեփից ազատվելու 3 բնական միջոց. 1in.am

Թեփից ազատվելու 3 բնական միջոց. 1in.am

Թեփ կարող է առաջանալ մեզանից յուրաքանչյուրի գլխամաշկում: Դրա պատճառը կարող է լինել սթրեսը, սխալ խնամքը և վիտամինների պակասը: Ավելի լավ է թեփից ազատվել բնական ճանապարհով, և որքան շուտ, այնքան լավ, հայտնում է goodhouse.ru-ն:

1. Սննդային սոդա

Ոչ հաճախ, քան շաբաթը 1 անգամ սոդայով թեթև շփեք խոնավ մազերը և գլխի մաշկը: Այն հեռացնում է մահացած բջիջների կուտակումները, աղտոտումները: Սոդայի հիմնային հիմքն օգնում է գլխամաշկին՝ վերադարձնելու рН առողջ բալանսը:

2. Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի յուղն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային հատկություններ: Գործում է որպես բնական հակասեպտիկ, վերացնում է թեփի առաջացման պատճառները և նրա անցանկալի ախտանիշները՝ գլխի քորը և չորությունը: Դուք կարող եք մի քանի կաթիլ ավելացնել շամպունին, իսկ ավելի լավ է դնել գիշերային դիմակ. 5-7 կաթիլ թեյի ծառի յուղ խառնեք ձեթապտղի յուղի հետ և քսեք մազարմատներին: Դա արեք շաբաթը 1 անգամ:

3. Խնձորի քացախ

Բնական քացախն օգնում է վերականգնելու գլխի մաշկի ճարպային բալանսը, վերացնում է սնկերը և բակտերիաները: Բամբակը թրջեք քացախով, և քսեք գլխի մաշկին: Թողեք 1 ժամ, ապա լվացեք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ